Պայմաններ եւ դրույթներ

1 Ընդհանուր դրույթներ
. Lar.am ընկերությունը ներկայացնում է իր կողմից ներկրած ապրանքատեսակները` ուղղված բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր սահմանված պայմաններով Վաճառողի հետ Ապրանքի գնման/վաճառքի Պայմանագրի կնքման իրավունք ունեն։ Գնորդի կողմից կնքվող պայմանագիրը հանդիսանում է միացման պայմանագիր, որին Գնորդը միանում է առանց որևիցե բացառությունների կամ առարկությունների:
. Գնորդի կողմից ինչպես ինքնուրույն, այնպես էլ Վաճառողի կողմից Ապրանքի գնման պատվերի ձևակերպումը հանդիսանում է սույն պայմանագրի պայմանների ընդունման անհերքելի փաստ: Ապրանքի գնման պատվերը հաստատած Գնորդը համարվում է սույն Պայմանագրի դրույթներով վաճառողի հետ փոխհարաբերության մեջ մտած անձ:
. Վաճառողի մոտ պատվիրված Ապրանքի/Ապրանքների բացակայության դեպքում, Վաճառողը իրավունք ունի ամբողջովին կամ մասնակի չեղարկել Գնորդի պատվերը, ինչի մասին Վաճառողը տեղեկացնելու է Գնորդին վերջինիս էլեկտրոնային հասցեին (որը նշվում է Պատվերը հաստատելու ժամանակ) էլեկտրոնային նամակ ուղարկելու տեսքով կամ հեռախոսակապի (կամ հեռահաղորդակցման ցանկացած այլ կապի միջոցով), եթե առկա լինի նման հնարավորություն:
2 Պայմանագրի առարկան
. Գնորդի կողմից ապրանքի գինը վճարվում է ամբողջությամբ (100%) և միանվագ: Գնորդը ապրանքի համար իր ընտրությամբ կարող է վճարել, ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ Վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով: Վճարման եղանակի վերաբերյալ իր ընտրության մասին Գնորդը պետք է նախապես տեղեկացնի Վաճառողին:
․ Կանխիկ վճարման տարբերակ.
Գնորդի կողմից կանխիկ վճարման տարբերակի ընտրության դեպքում կանխիկ վճարումը կատարվում է Ապրանքը Գնորդին Առաքիչի միջոցով հանձնելու պահին: Ապրանքի համար վճարման փաստը հաստատվում է Առաքիչի կողմից Գնորդին տրվող անդորրագրի միջոցով:Վաճառողը հորդորում է պահպանել վճարման անդորրագիրը:
․ Անկանխիկ վճարման տարբերակ
Անկանխիկ վճարման դեպքում Գնորդը պետք է նշի փոխանցման նպատակը և այն Ապրանքը, որի համար կատարվել է վճարումը:
․ Վճարման եղանակների և պայմանների մասին մանրամասն ծանոթացեք հետևյալ հղումով https://lar.am/
3. Մատակարարման ժամկետները և ապրանքի հանձնման-ընդունման կարգը
. Ապրանքը Գնորդին Մատակարարվում է կողմերի միջև նախապես սահմանված ժամկետում: Ապրանքի Մատակարարման վայրի՝ հստակ հասցեի տրամադրման ճշտության համար պատասխանատու է միմիայն Գնորդը:
. Մատակարարման ամսաթիվ է համարվում ընդունման-հանձնման ակտում գրանցված ամսաթիվը: Մատակարարումը իրականացվում է առաքիչների միջոցով:
. Վաճառողը Մատակարարման համար սահմանված ժամկետների մասով, մասնավորապես՝ ապրանքը սահմանված ժամկետում չմատակարարելու համար պատասխանատվություն չի կրում, եթե դրանք ծագել են Գնորդի մեղքով, այսինքն՝ սխալ նշված մատակարարման հասցե, նշված հասցեում չգտնվելու, չբնակվելու դեպքում, ինչպես նաև Վաճառողի կամքից անկախ հանգամանքներով, օրինակ՝ բնական աղետի, դժբախտ պատահարի կամ այլ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած անհնարինության դեպքում:
. Պատվիրված Ապրանքի նկատմամբ Գնորդի սեփականության իրավունքը ծագում է Ապրանքի համար սահմանված գինը/արժեքը փաստացի վճարելուց և ընդունման-հանձնման ակտը ստորագրելու պահից: Վաճառողի կողմից ապրանքը Գնորդին հանձնելու պահից սկսած Գնորդին է անցնում Ապրանքի ոչնչացման կամ վնասման ռիսկը:
. Մատակարարման պայմանների մասին մանրամասն ծանոթացեք հետևյալ հղումով https://lar.am/ 
4. Կողմերի իրավունքները և պարտականությունները
Վաճառողը պարտավորվում է
. Սույն Պայմանագիրը կնքելու պահից կատարել Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտավորությունները՝ սույն Պայմանագրին և ՀՀ գործող օրենսդրությանը համաձայն:
. Պատվիրված Ապրանքի Մատակարարման ժամկետների փոփոխության դեպքում հնարավորինս շուտ այդ մասին տեղեկացնել Գնորդին Պատվերի Մատակարարման պայմանների ամբողջական կամ մասնակի փոփոխության մասին՝ փոփոխված պայմանների մասով վերջինիս համաձայնությունը ձեռք բերելու համար: Վաճառողը կապ է հաստատուն Գնորդի հետ հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Վաճառողը իրավունք ունի
.  Ցանկացած պահի միակողմանի փոխել սույն Պայմանագրի դրույթները, այդ թվում նաև Ապրանքի գինը, վճարման տեսակներն ու ժամկետները, Ապրանքի Մատակարարումը: Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում դրանք կայքում հրապարակելու պահից սկսած և դրանք (փոփոխությունները) հրապարակելու փաստը ապացույց է  հանդիսանում, որ Գնորդը տեղեկացված է իրականացված փոփոխությունների մասին:                                                               
. Ապրանքի որակի հետ կապված բողոքները չընդունել, եթե չեն պահպանվել Ապրանքի ապրանքային տեսքը, պահպ անման պայմանները, սպառողական հատկանիշները և/կամ այն դեպքերում, երբ Ապրանքի թերությունները առաջացել են Գնորդի անփութության կամ արտադրողի կողմից սահմանված Ապրանքի շահագործման պայմանների խախտման հետևանքով կամ եթե թերությունները առաջացել են Ապրանքի վրա ցանկացած տեսակի  արտաքին ներգործության հետևանքով:
. Չմատակարարել պատվիրված Ապրանքը կամ արդեն մատակարարված/առաքված Ապրանքը հետ պահանջել Գնորդից, եթե դրա համար սահմանված գինը չի վճարվել կամ վճարվել է ոչ ամբողջական (ոչ պատշաճ):
Գնորդը պարտավոր է
. Մինչև Պայմանագրի կնքումը, մանրամասն ծանոթանալ սույն Պայմանագրի բովանդակությանը և դրանով սահմանված պայմաններին, ինչպես նաև www.element.am կայքում վաճառվող Ապրանքների համար սահմանված գներին:
. Վաճառողի կողմից Գնորդի հանդեպ իր ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով Գնորդը Վաճառողին պարտավոր է ներկայացնել իր անձը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը (փաստաթուղթը), ինչպես նաև պատվիրված Ապրանքը մատակարարելու համար հստակ հասցե:

 . Վճարել պատվիրված Ապրանքի համար www.element.am կայքում նշված գինը՝ սույն Պայմանագրի պայմաններին համաձայն:
. Պատվիրված ապրանքը ստանալու պահին ստորագրել ընդունման-հանձնման ակտը:

5.Վեճերի լուծման կարգը                                                                                                                                                                             
Կողմերի միջև վեճի առաջացման դեպքում վեճը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, իսկ այն դեպքերում,  երբ բանակցությունների արդյունքում վեճը չլուծվի, ապա Կողմերը կարող են դիմել դատարան՝ վեճը լուծելու համար: Վեճերի լուծումը հանձնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դատարաններին: