Ապրանքի վերադարձ և փոխանակում

Lar.am կայքից գնված յուրաքանչյուր ապրանք հնարավոր է վերադարձնել կամ փոխանակել, գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում, եթե նշված ապրանքը գտնվում է գործարանային վիճակում և ենթակա է վերավաճառքի , պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված պատվերի դրամարկղային կտրոնը:


Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում

Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում հաշվի է առնվում միայն ապրանքի արժեքը, առաքումը դիտարկվում է որպես առանձին մատուցված ծառայություն, որի համար վճարումն անպայման գանձվում է: Առանձին դեպքերում, երբ Ձեր գնած ապրանքատեսակն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ, փոխարինումն ու վերադարձը իրականացվում են երաշխիքային կտրոնի վրա նշված երաշխիքային սպասարկման կետում: 
Վնասված ապրանքի վերադարձի դեպքում, վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին՝ առաքման արժեքը ներառյալ: Փոխարինման դեպքում, փոխարինող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար:
<<Հայփոստ>>-ի միջոցով գնված ապրանքների վերադարձը իրականացվում է սպառողի միջոցներով, իր նախընտրած տարբերակով: