Հաճախ տրվող հարցեր
Այստեղ հավաքել ենք մեր հաճախորդների ամենահաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները։ Եթե չգտաք ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, միշտ կարող եք կապվել մեզ հետ։
Պատվեր և առաքում
Ինչպե՞ս կատարել պատվեր կայքում։ Ընտրեք ձեզ հետաքրքրող ապրանքը, ավելացրեք այն զամբյուղ, լրացրեք ձեր կոնտակտային տվյալներն ու առաքման հասցեն, այնուհետև հաստատեք պատվերը։
Որքա՞ն ժամանակում է իրականացվում առաքումը։ Առայժմ առաքում ենք Երևանում։ Պատվերից հետո կզանգենք ձեզ և կհամաձայնեցնենք ձեզ հարմար օրն ու ժամը։
Արդյո՞ք կա անվճար առաքում։ Առաքման պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ «Առաքում և վերադարձ» էջում, իսկ արժեքը երևում է պատվերի ձևակերպման ժամանակ։
Վճարում
Վճարման ինչպիսի՞ եղանակներ կան։ Վճարում եք ապրանքը ստանալիս՝ կանխիկ կամ ցանկացած բանկային քարտով (POS-տերմինալով)։
Կարո՞ղ եմ վճարել առցանց։ Առայժմ ոչ․ պատվերը ձևակերպելիս ոչինչ վճարելու կարիք չկա, վճարում եք միայն ապրանքը ստանալիս։
Վերադարձ և երաշխիք
Կարո՞ղ եմ վերադարձնել կամ փոխանակել ապրանքը։ Այո։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ պատշաճ որակի ապրանքը կարող եք վերադարձնել կամ փոխանակել գնելուց հետո 14 օրվա ընթացքում, եթե պահպանված են դրա ապրանքային տեսքը, փաթեթավորումը և գնման փաստը հաստատող փաստաթուղթը։
Արդյո՞ք ապրանքներն ունեն երաշխիք։ Էլեկտրոնային սարքերն ու տեխնիկան ունեն արտադրողի կամ խանութի երաշխիք։ Երաշխիքային կտրոնն ու պայմանները տրամադրվում են ապրանքի հետ։
Աջակցություն
Ինչպե՞ս կապվել ձեզ հետ։ Զանգահարեք կամ գրեք WhatsApp / Viber-ով +374 98 88 71 51 համարին, գրեք contact@lar.am հասցեին կամ կապվեք սոցիալական ցանցերի միջոցով։ Մեր թիմը սիրով կօգնի ձեզ։

