Անցնել բովանդակությանը

Օգտագործման պայմաններ

Բարի գալուստ Lar.am։ Սույն փաստաթուղթը սահմանում է մեր կայքից օգտվելու և այնտեղից ապրանքներ ձեռք բերելու իրավական պայմանները։

Կայքից օգտվելով, պատվեր գրանցելով կամ մեր ծառայություններից օգտվելով՝ դուք ընդունում և համաձայնում եք ստորև ներկայացված բոլոր դրույթներին։ Խնդրում ենք ուշադիր կարդալ դրանք նախքան գնումներ կատարելը։

1. Ընդհանուր դրույթներ

  1. Սույն պայմանները հանդիսանում են հրապարակային օֆերտա «Lar.am» առցանց խանութի և Գնորդի (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) միջև։
  2. Կայքի վարչակազմն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոխել կամ թարմացնել սույն պայմանները։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում կայքում հրապարակվելուն պես։
  3. Գնորդը պարտավորվում է պարբերաբար ստուգել պայմանների թարմացումները։

2. Գրանցում և անձնական տվյալներ

  1. Պատվեր ձևակերպելու համար Գնորդը կարող է գրանցվել կամ կատարել արագ պատվեր՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները (անուն, հեռախոսահամար, առաքման հասցե)։
  2. Գնորդը պատասխանատվություն է կրում տրամադրված տեղեկատվության ճշգրտության և հավաստիության համար։
  3. Lar.am-ը երաշխավորում է Գնորդի անձնական տվյալների գաղտնիությունը և դրանց օգտագործումը բացառապես պատվերների մշակման և սպասարկման նպատակով։

3. Գները և վճարման պայմանները

  1. Կայքում բոլոր ապրանքների գները նշված են ՀՀ դրամով և ներառում են ԱԱՀ (եթե այլ բան նախատեսված չէ)։
  2. Ապրանքի գինը կարող է փոփոխվել Վաճառողի կողմից, սակայն արդեն հաստատված պատվերի գինը փոփոխման ենթակա չէ։
  3. Վճարումն իրականացվում է ապրանքը ստանալիս՝ կանխիկ կամ բանկային քարտով (POS-տերմինալով)։

4. Առաքում

  1. Առաքումն իրականացվում է Երևանում՝ սահմանված սակագներով, Գնորդի հետ հեռախոսով համաձայնեցված օրը և ժամին։
  2. Առաքման ժամկետները կարող են տատանվել՝ կախված պատվերի ձևակերպման ժամից և առաքման հասցեից։
  3. Ապրանքը ստանալիս Գնորդը պարտավորվում է ստուգել դրա արտաքին տեսքը, ամբողջականությունը և քանակը։ Վնասվածք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել առաքիչին կամ կապվել մեր թիմի հետ։

5. Վերադարձ և փոխանակում

  1. ՀՀ օրենսդրության համաձայն՝ Գնորդն իրավունք ունի վերադարձնել կամ փոխանակել պատշաճ որակի ապրանքը գնելուց հետո 14 օրվա ընթացքում, եթե պահպանված են դրա ապրանքային տեսքը, սպառողական հատկությունները, փաթեթավորումը և գնման փաստը հաստատող փաստաթուղթը։
  2. Վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն անհատական հատկանիշներով ապրանքները, ինչպես նաև բացված այն ապրանքները, որոնք ենթակա են անվտանգության կամ հիգիենիկ նորմերի։
  3. Անպատշաճ որակի ապրանքի դեպքում գործում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված սպառողների պաշտպանության կանոնները։

6. Պատասխանատվության սահմանափակում

  1. Lar.am-ը պատասխանատվություն չի կրում ապրանքների ոչ ճիշտ կամ ոչ նպատակային օգտագործման հետևանքով առաջացած վնասների համար։
  2. Կայքը պատասխանատվություն չի կրում տեխնիկական խափանումների, ինտերնետ կապի կորստի կամ երրորդ անձանց անօրինական գործողությունների հետևանքով առաջացած ուշացումների կամ անհասանելիության համար։

7. Հետադարձ կապ

Սույն պայմանների կամ գնումների հետ կապված հարցերով գրեք մեզ contact@lar.am հասցեին կամ զանգահարեք +374 98 88 71 51։

Վաճառող՝ «Սամարկո» ՍՊԸ, ՀՎՀՀ 01281656, ՀՀ, ք. Երևան 0026, Շենգավիթ վարչական շրջան, Սմբատ Զորավարի փողոց, 11/1 շենք։