Առաքում Երևանում՝ առաքիչով կամ ծանրոցային տերմինալ։ Առաքման տարբերակներն ու արժեքը կտեսնեք պատվերը ձևակերպելիս՝ վճարելուց առաջ։
Retevis B63S-ը հուսալի, էրգոնոմիկ և հարմարավետ PMR446 ռացիա է, որն աշխատում է Եվրոպայում և Հայաստանում լիովին ազատ, առանց լիցենզիայի (License-Free) հաճախականությունների վրա: Սարքի գլխավոր առանձնահատկություններից է պարզ և տեսանելի LCD էկրանը, որն ապահովում է ալիքների, մարտկոցի լիցքի և աշխատանքային ռեժիմների հստակ ցուցադրումը:
Ռացիան համալրված է երկարակյաց մարտկոցով (Long Battery Life), որն ապահովում է կայուն ինքնավար աշխատանք ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում: Ժամանակակից Type-C (USB-C) լիցքավորման միացքի շնորհիվ սարքը կարելի է հեշտությամբ լիցքավորել Powerbank-ից, ավտոմեքենայում կամ ստանդարտ սմարթֆոնի լիցքավորիչով:
VOX (Hands-Free) ֆունկցիան թույլ է տալիս ակտիվացնել ձայնային փոխանցումը առանց PTT կոճակը սեղմելու, ինչը ապահովում է առավելագույն ազատություն աշխատանքի ընթացքում: Ռացիան ունի նաև աղմուկի ճնշում (Squelch) և CTCSS/DCS կոդավորում, ինչը B63S-ը դարձնում է իդեալական ընտրություն ռեստորանների, հյուրանոցների, պահեստների, շինհրապարակների, անվտանգության աշխատակիցների, ինչպես նաև արշավների և ակտիվ հանգստի համար:
Գինը՝ ըստ հարցման