Առաքում Երևանում՝ առաքիչով կամ ծանրոցային տերմինալ։ Առաքման տարբերակներն ու արժեքը կտեսնեք պատվերը ձևակերպելիս՝ վճարելուց առաջ։
Retekess TSYK-JP999 (F4410D)-ն պրոֆեսիոնալ անլար կանչի թվային վահանակ-հաղորդիչ է (Wireless Keypad Call Transmitter), որը նախատեսված է հյուրանոցների, ռեստորանների (խոհանոցից մատուցողին կանչելու համար), հիվանդանոցների, բուժկենտրոնների, հանգստյան տների և սպասարկման այն բոլոր ոլորտների համար, որտեղ անհրաժեշտ է աշխատակցի կամ անձնակազմի հետ ակնթարթային կապ հաստատել: Այս համակարգի շնորհիվ անձնակազմի աշխատանքը դառնում է ան համեմատ ավելի արագ, կազմակերպված և արդյունավետ:
Անլար հաղորդիչը կարող է ուղարկել մինչև 999 տարբեր ազդանշաններ՝ 0-9 թվանշանների համադրությամբ: Այն աշխատում է 433.92MHz կայուն ռադիոհաճախականությամբ և ապահովում է ազդանշանի հուսալի փոխանցում մինչև 500 մետր հեռավորության վրա (բաց տարածությունում)՝ հեշտությամբ հաղթահարելով շինությունների խոչընդոտները:
Վահանակը հագեցած է հարմարավետ կոճակներով և թվային LED էկրանով, որը թույլ է տալիս հստակ տեսնել ուղարկվող համարը: Այն համատեղելի է Retekess-ի բոլոր էկրան-ընդունիչների և մատուցողների/անձնակազմի ժամացույց-ընդունիչների հետ:
15 000 ֏