Առաքում Երևանում՝ առաքիչով կամ ծանրոցային տերմինալ։ Առաքման տարբերակներն ու արժեքը կտեսնեք պատվերը ձևակերպելիս՝ վճարելուց առաջ։
Retevis RT-805S-ը ուլտրակոմպակտ, կարճ (Stubby Antenna) երկհաճախականային (Dual Band VHF/UHF) անտենա է, որը նախատեսված է շարժական անլար ռացիաների համար: Ընդամենը 4․5 սանտիմետր երկարության շնորհիվ այն իդեալական լուծում է անվտանգության աշխատակիցների, ռեստորանային անձնակազմի, միջոցառումների կազմակերպիչների, որսորդների և այն օգտատերերի համար, ովքեր ռացիան կրում են գոտկատեղին, գրպանում կամ մարտավարական զրահաբաճկոնի (Tactical Vest) վրա:
Այս անտենան վերացնում է երկար ստանդարտ անտենաների պատճառած անհարմարությունը (շորերին հպվելը կամ շարժումները խոչընդոտելը)՝ միևնույն ժամանակ ապահովելով հստակ և անխափան ռադիոկապ մոտ և միջին հեռավորությունների վրա:
Անտենան ունի SMA-Female (էգ) standard միացում և աշխատում է 144/430MHz (VHF: 136-174MHz / UHF: 400-470MHz) տիրույթներում: Այն լիովին համատեղելի է Retevis (RT5R, RT6, H-777), Baofeng (UV-5R, BF-888S, UV-82), Kenwood, TYT և standard SMA-Male մուտք ունեցող այլ ռացիաների հետ:
780 ֏