Առաքում Երևանում՝ առաքիչով կամ ծանրոցային տերմինալ։ Առաքման տարբերակներն ու արժեքը կտեսնեք պատվերը ձևակերպելիս՝ վճարելուց առաջ։
USB to LAN (RJ45) 100Mbps ադապտորը (ցանցային քարտ) կոմպակտ և հարմարավետ լուծում է ձեր նոութբուքին, համակարգչին կամ TV Box-ին լարային ինտերնետ (Ethernet) միացնելու համար: Այն անփոխարինելի է այն դեպքերում, երբ սարքավորման վրա բացակայում է ներկառուցված RJ45 LAN պորտը (օրինակ՝ UltraBook-երի դեպքում) կամ երբ մայր պլատայի ցանցային քարտը վնասված է:
Ադապտորը միանում է USB 2.0 դիմանցքին և ապահովում է տվյալների կայուն փոխանցման արագություն մինչև 100 Մբ/վ (100Mbps Fast Ethernet): Այն երաշխավորում է անխափան, ցածր PING-ով ինտերնետային կապ online խաղերի, վիդեոզանգերի և Full HD տեսանյութեր դիտելու համար:
Plug & Play տեխնոլոգիայի շնորհիվ սարքը ճանաչվում է օպերացիոն համակարգերի մեծ մասի կողմից ակնթարթորեն՝ առանց հավելյալ վարիչներ (drivers) տեղադրելու:
800 ֏