Առաքում Երևանում՝ առաքիչով կամ ծանրոցային տերմինալ։ Առաքման տարբերակներն ու արժեքը կտեսնեք պատվերը ձևակերպելիս՝ վճարելուց առաջ։
Baofeng BL-8L (3800 mAh)-ը վերալիցքավորվող լիթիում-իոնային (Li-ion) առավելագույն (մեծացված) ունակությամբ (Ultra High Capacity Extended) մարտկոց է, որը նախատեսված է Baofeng UV-82, UV-82HX, UV-82L, UV-8D, GMRS-V1 և համատեղելի շարքի անլար ռադիոկայանների համար:
Այս երկարացված (Extended) մարտկոցը կրկնապատկում է ռացիայի աշխատանքային ժամանակը ստանդարտ մարտկոցների համեմատությամբ: Այն նաև ավելի հարմարավետ է դարձնում ռացիան ձեռքում պահելը (երկարացնելով կոթը): Իդեալական ընտրություն է երկարատև որսորդության, բազմօրյա արշավների, լեռնագնացության, շինհրապարակների և այլ ծանր դաշտային պայմանների համար, որտեղ էլեկտրականության աղբյուրներն հասանելի չեն:
Մարտկոցն ունի 3800 mAh ունակություն և 7.4V աշխատանքային լարում, ինչն ապահովում է ռացիայի մինչև 36–48 ժամ ակտիվ ինքնավար աշխատանք: Ներկառուցված խելացի պաշտպանական համակարգը (BMS) պաշտպանում է մարտկոցը գերլիցքավորումից, գերպարպումից, կարճ միացումից և գերտաքացումից՝ երաշխավորելով անվտանգությունն ու ծառայության երկարատև ժամկետը:
6000 ֏