Առաքում Երևանում՝ առաքիչով կամ ծանրոցային տերմինալ։ Առաքման տարբերակներն ու արժեքը կտեսնեք պատվերը ձևակերպելիս՝ վճարելուց առաջ։
Retevis RB17 (4-Pack)-ը հզոր, դիմացկուն և երկարակյաց 4 հատ պրոֆեսիոնալ ռացիաների լրակազմ է, որն աշխատում է Եվրոպայում և Հայաստանում ազատ օգտագործվող PMR446 հաճախականությունների վրա (License-Free): Այս լրակազմը հատուկ նախագծված է շինարարական, պահանորդական, լոգիստիկ թիմերի, ռեստորանների, ինչպես նաև մեծ խմբերով արշավների և ակտիվ հանգստի համար:
Այս մոդելի գլխավոր առավելություններից է ռեկորդային 4400mAh հզորությամբ Li-ion մարտկոցը, որն ապահովում է մի քանի օր անընդմեջ աշխատանքային ռեժիմ առանց վերալիցքավորման: Յուրաքանչյուր ռացիա համալրված է USB-C լիցքավորման միացքով, իսկ լրակազմում ներառված 5-Port USB multiport լիցքավորիչը թույլ է տալիս միաժամանակ արագ լիցքավորել բոլոր 4 ռացիաները (և լրացուցիչ սարք) մեկ վարդակից:
Սարքն ունի One-Key Alarm (Մեկ կոճակով արտակարգ տագնապ) ֆունկցիա, VOX (Hands-Free) ռեժիմ՝ ձայնային ակտիվացմամբ հաղորդակցվելու համար, և ամուր, հարվածակայուն կորպուս:
Գինը՝ ըստ հարցման