Առաքում Երևանում՝ առաքիչով կամ ծանրոցային տերմինալ։ Առաքման տարբերակներն ու արժեքը կտեսնեք պատվերը ձևակերպելիս՝ վճարելուց առաջ։
Tenda AC5-ը երկհաճախականային (Dual-Band) բարձր արագությամբ Wi-Fi ռոուտեր (Wi-Fi Ցրիչ) է, որն ապահովում է տվյալների փոխանցման մինչև 1200 Մբ/վ (1167Mbps) ընդհանուր արագություն (867Mbps՝ 5GHz հաճախականության վրա և 300Mbps՝ 2.4GHz հաճախականության վրա): Այն կատարյալ լուծում է տան կամ գրասենյակի համար՝ HD/4K տեսանյութերի դիտման, օնլայն խաղերի և բազմաթիվ սարքերի միաժամանակյա անխափան միացման համար:
Սարքն հագեցած է չորս 6dBi արտաքին բարձր արդյունավետությամբ անտենաներով և Beamforming+ տեխնոլոգիայով, ինչը թույլ է տալիս կենտրոնացնել Wi-Fi ազդանշանը դեպի միացված սարքերը՝ հաղթահարելով պատերի արգելքներն ու ապահովելով հզոր ծածկույթ:
MU-MIMO տեխնոլոգիայի շնորհիվ Tenda AC5-ը կարող է միաժամանակ տվյալներ փոխանցել մի քանի սարքի՝ առանց արագության կորստի կամ հապաղումների: Իսկ Tenda Wi-Fi App հավելվածի միջոցով կարող եք հեռակա կառավարել ձեր ցանցը, կարգավորել ծնողական կառավարումը (Parental Control) և հյուրային ցանցը (Guest Network):
16 000 ֏