Առաքում Երևանում՝ առաքիչով կամ ծանրոցային տերմինալ։ Առաքման տարբերակներն ու արժեքը կտեսնեք պատվերը ձևակերպելիս՝ վճարելուց առաջ։
TENDA N301-ը հուսալի, կոմպակտ և հեշտ կարգավորվող Wi-Fi ռոուտեր (Wi-Fi Ցրիչ) է, որը նախատեսված է տան կամ փոքր գրասենյակի համար անլար ինտերնետ ապահովելու համար: Այն աջակցում է IEEE 802.11n ստանդարտը և ապահովում է անլար տվյալների փոխանցման մինչև 300 Մբ/վ (300Mbps) արագություն:
Ռոուտերն ունի երկու 5dBi բարձր հզորության արտաքին անտենա, որոնք ապահովում են Wi-Fi ազդանշանի լայն ծածկույթ և կայուն կապ բնակարանի բոլոր անկյուններում: TENDA N301-ն աջակցում է աշխատանքային տարբեր ռեժիմներ՝ Router, AP (Access Point), WISP և Universal Repeater, ինչը թույլ է տալիս օգտագործել սարքը նաև գոյություն ունեցող Wi-Fi ցանցի տարածքը մեծացնելու համար (կրկնիչ/Repeater):
Սարքավորումն ունի 1 WAN և 3 LAN պորտեր՝ լարային սարքերը (համակարգիչ, Smart TV, TV Box) միացնելու համար, ինչպես նաև WPS կոճակ՝ մեկ սեղմումով անվտանգ անլար ցանցին միանալու համար:
8800 ֏